Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գագիկ Ծառուկյանը հերքեց Նաիրա Զոհրաբյանին

Գագիկ Ծառուկյանը հերքեց Նաիրա Զոհրաբյանին
29.10.2018 | 16:49

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ իր համար մեկ է՝ հին Ընտրական օրենսգրքով կգնան ընտրությունների, թե նոր: «Իմ համար միևնույն է, հիմնական խնդիրը, որ այդ խնդիրը էսօր ներկայացրել ենք, դա ժողովուրդն է ուզում: Իմ համար նա էլ է լավ, նա էլ է լավ: Բայց ամենակարևորը, որ նորից չխառնեն, Ծառուկյանի քարը շատ ծանր ա: Համապատասխան նորից պիտի ասեն, որ Ծառուկյանը… էն օրը, որ ես եկել հասել էի այստեղ, ինչ-որ մի ձայն ասին պակասում ա, ես եկա ասացի՝ եթե մի ձայն ա, ես ներս եմ մտնում»,- ասաց նա:


Հարցին, թե ինչո՞ւ էր մարզահագուստով եկել Ազգային ժողով, որ չէր կարողացել քվեարկությանը մասնակցել, նա պատասխանեց. «Բայց քեզ ո՞վ ա ասել, որ սպառտիվկով եմ եղել: Դուք ձեզ-ձեզ հորինում եք, գրում եք: Եթե կարիքը լիներ, ես կմտնեի, ըտենց բան չի եղել»: Նա ասաց, որ իր ամբողջ թիմով նիկոլ Փաշինյանի կողքին է, ամեն ինչ անում է, որ հեղափոխությունը, որը ժողովուրդն արել է, այդ ուրախությունը հարատև լինի:

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ